Պատահարներ
Խոշոր ավտովթար Արագածոտնում․ 23-ամյա վարորդը BMW-ով բախվել է քարերին և հայտնվել դաշտոմ․ կան վիրավորներ
Այսօր, հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Հարություն Գ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հարություն Գ․-ն և ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Բարսեղ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
[7517f7ef59b017a13fab608fb42cad25.jpg]
[203b675a51f3b087ec604125528bb046.jpg]