Ի՞նչ դժվախտ պատահար է տեղի ունեցել ՊՆ N զորամասում, որի հետևանքով զոհվել է բուժակը․ ՊՆ-ն մանրամասնում է
Ինչպես արդեն հայտնել էինք ՀՀ ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, որում նշվում է, որ ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Քրիստինե Միխայելի Չիչյանը։
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է․
Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Քրիստինե Միխայելի Չիչյանը (ծնվ. 1985թ.)։
Չնայած բժիշկների գործադրած ջանքերին, հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Քրիստինե Չիչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ պատահարի մասին է խոսքը։
Նա մեզ հետ զրույցում ասաց, որ տեղի է ունեցել ավտոպատահար, որի հետևանքով էլ զոհվել է բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Քրիստինե Միխայելի Չիչյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՊՆ-ն անունն է հրապարակել
Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայ...
Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է համածառայակիցը
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի...
Ամուսնությունների գրանցման կարգում փոփոխություններ են կատարվել
ՔԿԱԳ-ը ամուսնությունների գրանցման հարցում պայմանագրային հիմունքներով կհամագործակցի այլ կազմակերպությունների հետ՝ վերջինն...
Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակից լսվող երաժշտությունը կհնչի նաև 12 վարչական շրջաններում
«Այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կ...