Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է համածառայակիցը
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է վերջինիս համածառայակիցը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանը, մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:
Միջնորդություն է հարուցվել դատախազություն՝ զինծառայող Ա. Մանուկյանի համածառայակցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ դժվախտ պատահար է տեղի ունեցել ՊՆ N զորամասում, որի հետևանքով զոհվել է բուժակը․ ՊՆ-ն մանրամասնում է
Ինչպես արդեն հայտնել էինք ՀՀ ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, որում նշվում է, որ ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած...
Ամուսնությունների գրանցման կարգում փոփոխություններ են կատարվել
ՔԿԱԳ-ը ամուսնությունների գրանցման հարցում պայմանագրային հիմունքներով կհամագործակցի այլ կազմակերպությունների հետ՝ վերջինն...
ՀՐԱՏԱՊ․ Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՊՆ-ն անունն է հրապարակել
Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայ...
Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակից լսվող երաժշտությունը կհնչի նաև 12 վարչական շրջաններում
«Այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կ...