Որսացել են 5 մետրանոց ձուկ, որի՝ ծովի մակերես բարձրանալը խոսում է սպասվող վտանգի մասին․ Չիլի

Չիլիում ձուկ են բռնել, որը, ըստ լեգենդի, համարվում է կատակլիզմների ավետաբեր, գրում է LADBible-ը։ Այժմ տեղացիները կատակում են, որ ժամանակն է տապան կառուցելու և երկրաշարժերով ցունամիին սպասելու։ Չիլիի Արիկա քաղաքի ձկնորսները բռնել են այս հսկա ձկանը։ Ավելի քան հինգ մետր երկարություն ունեցող որսը զարմացրել է հավաքված ականատեսներին, ովքեր սկսել են տեսախցիկով նկարահանել այն։ Եվ մինչ ոմանք ուսումնասիրում էին ծովային կյանքը, մյուսներն ահազանգում էին, որ ըստ լեգենդի՝ նման ձուկ բռնելը վատ նշան է։ Ենթադրվում է, որ նա կատակլիզմների (կտրուկ կործանարար շրջադարձ բնության՝ հասարակության մեջ, հեղակործանում) և երկրի վրա հանգիստ ու խաղաղ կյանքի վերջն է: Այնուամենայնիվ, փորձագետները շտապեցին հանգստացնել մարդկանց:

 

«Այս ձուկն ապրում է ծովի խորքում։ Այն ջրի երես է դուրս գալիս տեկտոնական թիթեղների շարժման պատճառով»,- նշել է փորձագետը։ Սակայն տեղական իշխանությունները հայտարարել են, որ հետաքննություն կանցկացնեն՝ պարզելու, թե ինչու է ձուկը բարձրացել 1000 մետր խորությունից:

Нет описания.