Հարկայինի «սիրտը» հիմա էլ բանկային գաղտնիք է ուզում. պատգամավոր
ՊԵԿ-ը շրջանառության է դրել օրենքի նախագիծ, ըստ որի՝ հարկային մարմինների համար նախատեսվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության անմիջական և ամբողջական հասանելիություն։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Նա նաեւ նշել է. «Կեղծ փաթեթավորումը նույն պոպուլիստականն է՝ «պայքարում են ստվերի դեմ»։
Իրականում՝ ամբողջականացվում են հարկային տեռորի գործիքները։ Հիմա էլ բանկային գաղտնիքի պաշտպանության ինստիտուտն են վերացնում՝ հարկային մարմիններին վերապահելով նաև դատարանի գործառույթները։ Բանկային գաղտնիքի պաշտպանության ռիսկերը դառնում են անչափելի և անկառավարելի՝ դրանից բխող բացասական բոլոր հետևանքներով։
Այո՛, սա միջազգային պրակտիկայում չտեսնված բան է։ ԱՆՆԱԽԱԴԵՊ է, իհարկե, բացասական առումով։
Այս փոփոխությունը շատ արագ հանգեցնելու է Հայաստանի բանկային համակարգից կապիտալի փախուստի։
Փաստորեն, ցանկացած քաղաքացու, այդ թվում՝ մասնավոր կազմակերպությունների աշխատողներ, տնտեսական գործունեություն իրականացնող անձանց բարեկամներ, ազգականներ և այլն, բանկային հաշիվների մասին ողջ տեղեկատվությունը հարկային տեսուչը կարող է տիրապետել հենց, որ նրա սիրտն ուզենա՝ առանց դատարանի որոշման։
Այսպիսով նաև՝ օրվա իշխանությունները Կենտրոնական բանկին «չաղացնում են, որ հետո՝ մորթեն»։
Շատ դժվար է լինելու հատկապես օտարերկրյա ներդրողներին և ֆինանսական կազմակերպություններին բացատրելը, որ այս գործիքն ունի բարի նպատակ, սակայն Կենտրոնական բանկը, թերևս՝ ստիպված, լռում է»։
Նմանատիպ հոդվածներ
Էդվարդ Ասրյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտա...
Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը. Sputnik Արմենիա
ԱՄՆ հետախուզության կենտրոնական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Spu...
Հայ-թուրքական սահմանին աշխատանքներ են ընթանում
Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման ա...
ՀՐԱՏԱՊ․ Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։Հայաստանի վարչապետը շնորհավ...