ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արտառոց դեպք. ՊՆ Uaz-ը վրաերթի է ենթարկել տղամարդուն

Այսօր՝ հուլիսի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Uaz Patriot մակնիշի ՀՀ ՊՆ համարանիշներով ավտոմեքենան Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի Ջիլ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 69-ամյա Վլադիմիր Գ-ին։  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է։  Վարորդն այնուհետև ահազանգել է ոստիկանության Ճամբարակի բաժին և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Սևանի կայազորի Ռազմական ոստիկանություն։ 

 

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։ Վրաերթի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։  Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը։ 

 

 Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ հրամանատարի տեղակալ։

 

Քաղաքականություն