Հասարակություն Կարևոր

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Զանգում են, ներկայանում որպես բանկի աշխատակից ու պահանջում նշել քարտի տվյալները

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Զանգում են, ներկայանում որպես բանկի աշխատակից ու պահանջում նշել քարտի տվյալները
Յունիբանկը զգուշացնում է, որ ակտիվացել են քարտային զեղծարարության դեպքերը: Զեղծարարները զանգահարում են քարտապաններին, ներկայանում որպես բանկի աշխատակից և պահանջում նշել քարտի բոլոր տվյալները, այդ…

 Յունիբանկը զգուշացնում է, որ ակտիվացել են քարտային զեղծարարության դեպքերը: Զեղծարարները զանգահարում են քարտապաններին, ներկայանում որպես բանկի աշխատակից և պահանջում նշել քարտի բոլոր տվյալները, այդ թվում՝ PIN-կոդը, վավերականության ժամկետը, CVV/CVC կոդը:

 

«Մի՛ տրամադրեք անձնական տվյալներն ու քարտի վավերապայմաններն այլ անձանց, անգամ եթե դիմող անձը ներկայացել է որպես ձեզ սպասարկող բանկի աշխատակից:

 

Կասկածելի միջադեպերի դեպքում անհրաժեշտ է անձամբ դիմել բանկ քարտի վրա նշված հեռախոսահամարներով՝ ճշտելու համար, թե արդյո՞ք գործ ունեք բանկի իրական աշխատակցի հետ»,-ասվում է բանկի հրապարակած հաղորդագրության մեջ:

 

Բանկը հիշեցնում է նաև, որ իրենք ունեն քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն, որին կարող եք դիմել քարտի հետ կապված ցանկացած հարցով:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250