ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝ «Ծռի Վարդան»-ի սպանության վայրից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ երեկ՝ հուլիսի 10-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցի բակում հայտնաբերել են ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան, որի դիմապակու վրա առկա են կրակոցի մի քանի հետքեր, դռների հատվածում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Սպանվածը Ծաղկաձորում հայտնի էր իր քրեական պատմություններով և նրա նկատմամբ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցված եղել նախկին ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի հատկանիշով, և քննիչը 2 անգամ դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը այդ հարուցված քրգործի շրջանակում բավարարի կալանավորման միջնորդությունը, սակայն դատարանը մերժել է, ու նրան դատարանից ազատ են արձակել։ 

Քաղաքականություն