ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շանհայում անհայտ անձը դանակով մտել է մանկական հիվանդանոց. 2 երեխա վիրավոր են
Չինաստանի Շանհայ քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է մանկական հիվանդանոցի վրա: Տուժել Է առնվազն չորս մարդ:
Ականատեսները սոցցանցերում ասում են, որ մարդիկ բառացիորեն դուրս են վազել բուժհաստատությունից ՝ բղավելով, թե այնտեղ մարդկանց են կոտորում։
Հայտնի է, որ հանցագործը վիրավորել է առնվազն չորս մարդու, նրանցից երկուսը՝ երեխաներ: Հարձակվողին արդեն ձերբակալել են, հիմա հարցաքննում են։ Բոլոր տուժածներին օգնություն է ցուցաբերվում. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Մանրամասները՝ տեսանյութում: