ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «FlyOne Armenia»-ի չվերթը չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ․ ի՞նչ խնդիր է ունեցել ինքնաթիռը
«FlyOne Armenia»-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը երեկ չեղարկվել է:
Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ավելի քան 100 ուղևորներով բեռնված ինքնաթիռը տեխնիկական պատճառներով չի կարողացել օդ բարձրանալ։ Թռիչքի անհաջող փորձից հետո մենք իջանք ինքնաթիռից և 3 ժամ առանց տեղեկատվության։
Ուղևորները վախենում են նորից նստել նույն ինքնաթիռը, տեղում ընկերության մեկ ներկայացուցիչ չկա, այլընտրանքային թռիչքներ և փոխհատուցում չեն առաջարկում»,-գրել է Երիցյանը։
Ավելի ուշ միջադեպին ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը և պարզաբանել, որ չվերթը չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ.
«Օդանավի հրամանատարը, տեսնելով որոշակի տարբերություններ օդանավի տվյալների տվիչների մեջ, որոշել է դադարեցնել չվերթը։ Կարծում ենք` դա ճիշտ և հիմնավորված որոշում է։ Տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկվել են ՀՀ ավիացիոն իշխանությունները, և մի քանի ժամ անց չվերթը տեղի կունենա, մեր բոլոր ուղևորները կհասնեն այն վայրերը, որտեղ նախատեսել էին մեկնել»,- ասել է Անանյանը։
Auroranews-ը փորձեց կապ հաստատել ավիաընկերություն՝ հասկանալու, թե կոնկրետ ինչ խնդիրներ է ունեցել ինքնաթիռը և ինչ պատասխան են ստացել ուղևորները, սակայն մեր զանգերը մինչև այս պահը անպատասխան են մնացել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շնաձկան ևս մեկ հարձակում Եգիպտոսում
Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով ևս մեկ կին է մահացել: Այս մասին հայտնում է Եգիպտոսի շրջակա միջավայրի նախա...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 8-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկացանք այնպիսի տեղ կառուցել, որ Հայաստանի որ անկյունից էլ նայես՝ երևա․ Ծառուկյանը՝ Հիսուս Քրիստոսի արձանի մասին
Հատիս լեռան վրա մեկնարկել են Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները: Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շրի Լանկայում ցուցարարները զվարճանում են նախագահականի լողավազանում
Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը: Համացանցում տեսանյութ է տարածվել՝ ինչպես են բողոքի ակցիայի մասն...