Հետ կկանչվի Վրաստանում ՀՀ դեսպանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին, որոշ տեղեկություններով, հետ են կանչում։ Նրա փոխարեն կգործուղվի երկարամյա դիվանագետ Աշոտ Սմբատյանը, որը 2015-2021 թթ․ Գերմանիայում ՀՀ դեսպանն էր: Ռ. Սադոյանը, հիշեցնենք, Վրաստանում դեսպան նշանակվեց 2017-ին։ Այն ժամանակ նրա նշանակումն աղմուկ բարձրացրեց, քանի որ դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող նախկին պատգամավորին դեսպան ուղարկելը, ասում էին, բացատրվում է նրանով, որ նա բիզնեսներ ունի Վրաստանում, որի շնորհիվ ջերմ կապեր է ձեւավորել վրաց իշխանությունների հետ: Սակայն հեղափոխությունից հետո Սադոյանն այն քչերից էր, ով մնաց եւ 4 տարի պաշտոնավարեց:
Երեկ նա չպատասխանեց մեր զանգերին եւ հաղորդագրություններին: Մեզ ասացին, որ Սմբատյանի ագրեմանն արդեն ուղարկվել է Վրաստան:
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-Թուրքիան առանձին հարց է. Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Այս մասին հանրայինի եթ...
Փաշինյանը և ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը հանդիպել են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին: Զրուցակիցները քննար...
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...
Պուտին-Էրդողան հանդիպում. ինչ է հայտնի
Թեհրանում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ռուսաստանի և Թ...