ՀՀ-Թուրքիան առանձին հարց է. Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Այս մասին հանրայինի եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նշել է, որ զրույցի ընթացքում անդրադարձել են այն հարցերին, որ քննարկվել են Ռուբինյան-Քըլըչ հանդիպման ժամանակ, օրինակ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու մասին:
«Հույս ունենք, որ պայմանավորվածությունները շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի կյանքի կոչել։ Հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորման կոնտեքստում կկարողանանք սահմանը բացել ՀՀ և Թուրքիայի քաղաքացիների համար»,-ասել է նա:
Իր խոսքով՝ հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։
«Կեղծ լուր է, թե մենք իբր նախապայման ենք կատարել, չկա որևէ նախապայման»,- նշել է Գրիգորյանը։
Հարցին, թե թուրքերը միշտ շեշտում են, որ հայ-թուրքական հարաբերության ցանկացած քայլ առաջ կապված է Ադրբեջանի հետ, ԱԽ քարտուղարը պատասխանել է․ «Մենք քննարկում ենք, որպես երկկողմ հարաբերություն, մեր մոտեցումն այն է, որ ՀՀ-Թուրքիան առանձին հարց է»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը և ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը հանդիպել են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին: Զրուցակիցները քննար...
Պուտին-Էրդողան հանդիպում. ինչ է հայտնի
Թեհրանում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ռուսաստանի և Թ...
Փայլանը՝ Փաշինյանի և Էրդողանի զրույցի մասին
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռ...
Ինչ կտա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը. ԱՄՆ Պետդեպի պատասխանը
ԱՄՆ պետքարտուղարությունը, ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հարցմանը հայ-թուրքական առաջնոդների հեռախոսազրույցի ու երկրների մ...