Ինչ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանը՝ հայ ժողովրդի և պաշտոնյաների հանդեպ․ Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներն օգտագործում է հայ ազգի ու պետության վրա հոգեբանական, քարոզչական ճնշումներ գործադրելու համար։ Դա տեղեկատվական պատերազմի մեջ կոչվում է «առավելագույնի ձգտումով լավագույնին հասնելու» տեխնոլոգիա։
Այսինքն՝ Ադրբեջանը շարունակ խոսում է անիրականանալի պահանջների մասին (Երևանն իբրև թե Ադրբեջանի պատմական ժառանգություն, Սևանա լճին տիրանալու քայլեր, և այլն), մինչդեռ իրականում ունի բոլորովին այլ նպատակներ, որոնց բավարարումը փրկություն կարող է թվալ հայ հանրությանը՝ նախորդ պահանջների համեմատ։
Սա պետք է գիտակցեն հայերը և չենթարկվեն թշնամու տեղեկատվական հոգեբանական գրոհներին։ Դրանք լայնորեն կիրառվում են նաև հայ պաշտոնյաների նկատմամբ, ու ցավալի է, որ արդյունք ունենում են»։ |
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևանի հայտնի թաղամասերից մեկի հարցով
Ադրբեջանի իշխանություններն ընդդեմ Հայաստանի նամակ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կապված Երեւանի «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամա...
«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.«Սիրելի հայրենակի...
ՀՐԱՏԱՊ․ Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։Հայաստանի վարչապետը շնորհավ...
Հայ-թուրքական սահմանին աշխատանքներ են ընթանում
Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման ա...