Չինաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սի Ցզինպինի՝ Ռուսաստան այցելելուց հրաժարվելու մասին լուրերը
Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները սերտ շփումներ են պահպանել համաճարակի սկզբից ի վեր, և երկու երկրները կշարունակեն զարգացնել շփումները բոլոր մակարդակներում, չորեքշաբթի ճեպազրույցում ասաց Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիջյանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Չինաստանի ղեկավարն իբր մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստան այցելելու հրավերը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
«COVID-19 համաճարակի սկզբից ի վեր Չինաստանի և Ռուսաստանի պետությունների ղեկավարները և բարձրաստիճան պաշտոնյաները սերտ կապ են պահպանել տարբեր միջոցներով և արդյունավետ հաղորդակցություն են իրականացրել երկկողմ հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ»,- ասել է չինացի դիվանագետը։
Չժաո Լիջյանն ընդգծել է, որ կողմերը «կշարունակեն զարգացնել փոխանակումները բոլոր մակարդակներում» և համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունները:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ ԶԼՄ-ների հաղորդագրությունները Սի Ցզինպինի՝ Ռուսաստան գալուց հրաժարվելու մասին «ամբողջովին չեն համապատասխանում իրականությանը»։
Նմանատիպ հոդվածներ
«Ճապոնիան Ռուսաստանից ոչ նավթ, ոչ գազ չի ստանա». Մեդվեդևը պատասխանել է Ճապոնիայի վարչապետին
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան վերջերս ասել էր, որ շուտով Արեւմուտքը ռուսական նավթի գինը կիջեցնի նրա ներկայիս արժեքից...
Որտեղ կտեղադրվի Հիսուս Քրիստոսի արձանը. Փաշինյանն անդրադարձել է նախագծին
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը: «Ինչպես գիտեք «Մուլտ...
«Առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ Կապսի ջրամբարի կառուցման ու Շիրակի մարզի Ջրաձոր գյու...
«Սա հասկանում են պատերազմի շներն ու հանդես են գալիս զզվելի հաչոցով». Մեդվեդև
Ռուսաստանի դեմ ցուցադրական դատավարություն են կազմակերպելու նրանք, ովքեր հավատում են իրենց անպատժելիությանը և իրենց հանդե...