«Առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ Կապսի ջրամբարի կառուցման ու Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի տեղափոխման ծրագրին:
Փաշինյանի խոսքով` անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի։
«Հույս ունենք, որ գործընթացները մեր պլանավորածով կընթանան, և այնտեղ մենք ՀՀ պատմության մեջ առաջին անգամ, ըստ էության, նոր գյուղ ենք կառուցելու։ Շատ կարևոր է, որ այդ նախագիծը հաջող ընթանա և մենք կարողանանք այնտեղ 21-րդ դարի գյուղի մոդել ներդնել ու քաղաքաշինական նոր կուլտուրա բերենք, որը համապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին ու պահանջներին»,– ասաց նա։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ հայտնեց, որ Կապսի ջրամբարի շինարարության ծրագրի նախագծման փուլն արդեն ավարտվել է, առաջիկայում շինարարական ընկերությունը կառավարությունից կանխավճար կստանա։ Բացի այդ, նրա խոսքով, ևս 3.5 մլն դրամի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել։
Նմանատիպ հոդվածներ
Աշոտ Փաշինյանը դիմում է գրել և դուրս է եկել բուհից. Tert
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող էր, սակայն նա այլևս չ...
«Հայաստանն առաջարկել է հետ քաշել զորքերը, բայց հրաժարվել ենք». Բայրամով
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստի անցկացման ամսաթիվը դեռ որոշված չէ: Ընդհանուր առմամբ...
Բորիս Ջոնսոնն այսօր հրաժարական կտա. BBC
Հուլիսի 7-ին Բորիս Ջոնսոնը հրաժարական կտա Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ կմնա...
Որտեղ կտեղադրվի Հիսուս Քրիստոսի արձանը. Փաշինյանն անդրադարձել է նախագծին
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը: «Ինչպես գիտեք «...