Ուկրաինայից հայտնել են` քանի միլիարդ դոլար է կազմում երկրի ենթակառուցվածքներին հասցված վնասը
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը հայտնել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով երկրի ենթակառուցվածքներին հասցված վնասը հասնում է 95 միլիարդ դոլարի։
Տեղեկատվությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այժմ մեր բյուջեն գրեթե 100%-ով ուղղվում է ռազմական և սոցիալական նպաստների կարիքներին: Եվ ամեն ամիս մենք ունենում ենք 5 միլիարդ դոլարի դեֆիցիտ: Ենթակառուցվածքներին հասցված վնասն արդեն հասնում է 95 միլիարդ դոլարի», - ասել է Կուբրակովը։
Վերջինս նաև նշել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում սահմանային անցակետերում բացվել է 43 ժամանակավոր անցման կետ, վերականգնվել է 13 երկաթուղային կամուրջ և անցում, մաքրվել է ավելի քան հազար կիլոմետր ճանապարհ։
«Պետության և բիզնեսի ջանքերի շնորհիվ արդեն իսկ հնարավոր է դարձել Դանուբի նավահանգիստներում բեռնափոխադրումները մեծացնել շուրջ 4 անգամ: Մենք լոգիստիկա ենք կառուցում արևմտյան սահմաններին, և արդեն կարելի է խոսել բեռնափոխադրումների ավելացման մասին»,- ասել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
«Ճապոնիան Ռուսաստանից ոչ նավթ, ոչ գազ չի ստանա». Մեդվեդևը պատասխանել է Ճապոնիայի վարչապետին
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան վերջերս ասել էր, որ շուտով Արեւմուտքը ռուսական նավթի գինը կիջեցնի նրա ներկայիս արժեքից...
«Մենք ուշադրություն դարձրինք Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման լուրին». ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը մեկնաբանել է Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու մասին լուրին։ ...
«Հայաստանին ենք ներկայացրել հինգ հիմնական դրույթ». Բայրամով
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլաhիանի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, անդ...
«Ճնշումը թույլ չի տալիս Երևանին համարձակ քայլեր ձեռնարկել». Չավուշօղլու
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գլխավոր խնդիրը Երեւանի իշխանությունների վրա ճնշումն է։Այս մա...