«Մենք ուշադրություն դարձրինք Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման լուրին». ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը մեկնաբանել է Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու մասին լուրին։
«Մենք ուշադրություն դարձրինք Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման մասին տեղական լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությանը։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե տարակուսելի չլիներ այն, որ այս քայլը, ըստ լրատվամիջոցների, Կանադայի ԱԳՆ-ն անկեղծորեն ներկայացրել է որպես «ռուսական ազդեցությանը հակազդելու» միջոց։ Մեզ զարմացնում է պետության նկատմամբ նման բացահայտ ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը, որի հետ կարծես թե պատրաստվում են ամրապնդել երկկողմ հարաբերություններ։
Ակամայից մտածում ես, թե նման վարքագիծն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա։
Ինչպես ներկայացվում է, այս սյուժեն ցուցանիշ է այն տեսանկյունից, որ որոշ երկրների կառավարող էլիտաներ իրենց համարում են «ոսկյա միլիարդի» ներկայացուցիչ։
Հենց այս՝ այլ երկրների և ժողովուրդների նկատմամբ գոռոզամիտ ու երբեմն էլ ամբարտավան վերաբերմունքն է, որ ընկած է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«Աշխարհում բոլորի համար պարզ է, որ Ուկրաինան կհաղթի». Զելենսկի
Աշխարհում բոլորի համար, այդ թվում ՝ Ռուսաստանում խելացի մարդկանց համար, հասկանալի է, որ Ուկրաինան կհաղթի ընթացիկ պատերազ...
«Թուրքիայում քաղաքացիական պատերազմի հավանականությունը 100% է, խնդիրը լոկ այն է, թե երբ կսկսվի». թուրք պատգամավոր
Թուրքիայում «Zafer» (Հաղթանակ) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը կուսակցության նահանգային համաժողովի ընթացքում հայտարա...
«Ճապոնիան Ռուսաստանից ոչ նավթ, ոչ գազ չի ստանա». Մեդվեդևը պատասխանել է Ճապոնիայի վարչապետին
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան վերջերս ասել էր, որ շուտով Արեւմուտքը ռուսական նավթի գինը կիջեցնի նրա ներկայիս արժեքից...
«ԱՄՆ-ն և Ռուսաստանն իրավունք չունեն խոսել Թուրքիայի ԶՈՒ ծրագրվող գործողության մասին». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն Սիրիայի հյ...