«Ճնշումը թույլ չի տալիս Երևանին համարձակ քայլեր ձեռնարկել». Չավուշօղլու
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գլխավոր խնդիրը Երեւանի իշխանությունների վրա ճնշումն է։
Այս մասին հայտարարել Է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ավստրիացի գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ։
Տեղեկատվությունը հայտնում են թուրքական լրատվականները:
Նրա խոսքով, պաշտոնական Անկարան հանդես է գալիս Երեւանի հետ երկխոսությունը շարունակելու օգտին եւ պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը:
«Ճնշումը թույլ չի տալիս Երեւանին համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ճանապարհին։ Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության։ Տարածաշրջանը երկարաժամկետ խաղաղության կարիք ունի», - ընդգծել Է թուրք նախարարը։
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան աջակցում է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նմանատիպ հոդվածներ
«Աշխարհում բոլորի համար պարզ է, որ Ուկրաինան կհաղթի». Զելենսկի
Աշխարհում բոլորի համար, այդ թվում ՝ Ռուսաստանում խելացի մարդկանց համար, հասկանալի է, որ Ուկրաինան կհաղթի ընթացիկ պատերազ...
«Թուրքիայում քաղաքացիական պատերազմի հավանականությունը 100% է, խնդիրը լոկ այն է, թե երբ կսկսվի». թուրք պատգամավոր
Թուրքիայում «Zafer» (Հաղթանակ) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը կուսակցության նահանգային համաժողովի ընթացքում հայտարա...
«Ճապոնիան Ռուսաստանից ոչ նավթ, ոչ գազ չի ստանա». Մեդվեդևը պատասխանել է Ճապոնիայի վարչապետին
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան վերջերս ասել էր, որ շուտով Արեւմուտքը ռուսական նավթի գինը կիջեցնի նրա ներկայիս արժեքից...
«ԱՄՆ-ն և Ռուսաստանն իրավունք չունեն խոսել Թուրքիայի ԶՈՒ ծրագրվող գործողության մասին». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն Սիրիայի հյ...