«Սադրանքներ կան». Զելենսկին խոսել է Բելառուսի` պատերազմին ներքաշվելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «The Economist»-ի կառավարական կլոր սեղանի առցանց ելույթի ժամանակ հույս է հայտնել, որ Բելառուսը չի դառնա ուկրաինական հակամարտության կողմ, սակայն խոստովանում է, որ այդ երկրին կարող են ներքաշել դրա մեջ։
«Մենք կարծում ենք, որ Բելառուսը չի խառնվի այս պատերազմին, բայց սադրանքներ կան ու կլինեն։ Բելառուսը ներքաշվելու սպառնալիքի տակ է»,- ասել է Զելենսկին՝ ընդգծելով, որ Կիևը պատրաստվում է իրադարձությունների նման զարգացման։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը երբեք իրեն չի խնդրել մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին։
Նմանատիպ հոդվածներ
«Ճապոնիան Ռուսաստանից ոչ նավթ, ոչ գազ չի ստանա». Մեդվեդևը պատասխանել է Ճապոնիայի վարչապետին
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան վերջերս ասել էր, որ շուտով Արեւմուտքը ռուսական նավթի գինը կիջեցնի նրա ներկայիս արժեքից...
«Մենք ուշադրություն դարձրինք Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման լուրին». ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը մեկնաբանել է Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու մասին լուրին։ «Մենք ուշ...
«Հայաստանին ենք ներկայացրել հինգ հիմնական դրույթ». Բայրամով
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլաhիանի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, անդ...
«Ճնշումը թույլ չի տալիս Երևանին համարձակ քայլեր ձեռնարկել». Չավուշօղլու
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գլխավոր խնդիրը Երեւանի իշխանությունների վրա ճնշումն է։ Այս մ...