«Սա է մեր և ռուսների տարբերությունը». Զելենսկու կինը խոսել է պատերազմի մասին

Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան հարցազրույց է տվել իտալական Porta a Porta հաղորդաշարի լրագրողներին: Վերջինս խոսել է Ուկրաինայում պատերազմի, ռուսների ու ուկրաինացիների տարբերության մասին։

 

«Եթե որևէ մեկը ձեզ ասի, որ Ուկրաինայի բոլոր քաղաքներում հանգիստ և անվտանգ է՝ բացառությամբ առաջին գծի քաղաքների, դա ցինիկ ռուսական քարոզչություն կլինի։ Մեր ժողովուրդը, մեր երեխաները գնում են քնելու՝ չիմանալով, թե արդյո՞ք վաղը արթնանալու են։ Ռուսական հրթիռը կարող է հասնել ցանկացած պահի, ինչպես դա եղավ օրերս Օդեսայի մարզում, Նիկոլաևում, Կիևում»,- ասել է Զելենսկայան։


Լրագրողները նրան հարցրել են՝ վախենո՞ւմ է արդյոք մահից։

 

«Ավելի շուտ՝ ես վախենում եմ այն ​​մարդկանցից, ովքեր թքած ունեն իրենց կյանքի վրա։ Սա նշանակում է, որ նրանք թքած ունեն ուրիշների կյանքի վրա, քանի որ նրանք չեն գնահատում իրենցը: Սա է մեր և ռուսների տարբերությունը. մեզ համար յուրաքանչյուր կյանք կարևոր է»,- ասել է Զեելենսկու կինը։

Քաղաքականություն

Պատահարներ