Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին
Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Տեղեկատվությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ 2022 թվականին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ազգային ընտրության հայտեր ակադեմիան չի ընդունի։
Այս որոշումն ընդունվել է ռուսական Առաջին ալիքի, «Օստանկինո» ռադիոկայանի և Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) դուրս գալու կապակցությամբ: Կազմակերպությունների դուրս գալը կապված էր EBU-ի որոշման հետ։ Նրանք Ռուսաստանին 2022 թվականին հեռացրել են Եվրատեսիլ երաժշտական մրցույթից։
Հիեցնենք` մրցույթն այս տարի կանցկացվի Հայաստանում, քանի որ նախորդ տարի՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում հաղթել է Հայաստանը ներկայացնող երգչուհի Մալենան։
Նմանատիպ հոդվածներ
Ահազանգով դեսպանատներ մեկնած ԱԻՆ-ի աշխատակիցներին թույլ չեն տվել ներս մտնել. որն է պատճառը
Ահազանգեր էին ստացվել, որ Երևանում գործող Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված: ԱԻՆ-ից...
Ահազանգ է ստացվել, որ Երևանում գործող ՌԴ-ի և Չինաստանի դեսպանատներում ռումբ է տեղադրված
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության օպերատիվ կառավարման կեն...
ԱԻՆ-ը` դեսպանատներում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգի մասին
Երեւանում Ռուսաստանի ու Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարք տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է եղել։ Այդ մասին...
Ճապոնիայի նախկին վարչապետը մահացավ
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է իր վրա կատարված հարձակումից հետո: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Քաղա...