ԱԻՆ-ը` դեսպանատներում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգի մասին
Երեւանում Ռուսաստանի ու Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարք տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է եղել։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
«Հուլիսի 4-ին, ժամը 17։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված:
Նշված հասցեներով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, ինչպես նաև Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը։
ՀՀ-ում ՌԴ և ՉԺՀ դեսպանատների աշխատակիցները հայտնել են, որ փրկարարների օգնության անհրաժեշտություն չկա, տարածքում ռումբ չի հայտնաբերվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին
Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Տեղեկատվությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նշվու...
Ահազանգով դեսպանատներ մեկնած ԱԻՆ-ի աշխատակիցներին թույլ չեն տվել ներս մտնել. որն է պատճառը
Ահազանգեր էին ստացվել, որ Երևանում գործող Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված: ԱԻՆ-ից...
Ահազանգ է ստացվել, որ Երևանում գործող ՌԴ-ի և Չինաստանի դեսպանատներում ռումբ է տեղադրված
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության օպերատիվ կառավարման կեն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Ադրբեջանցիները լրիվ ավիրել են Շուշիի հայկական Կանաչ ժամ եկեղեցին». Արթուր Ղազարյան
Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել: Վերջինս նաև կից գրառում է կատարե...