Ճապոնիայի նախկին վարչապետը մահացավ
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է իր վրա կատարված հարձակումից հետո: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Քաղաքական գործիչը մահացել է Նարայի բժշկական համալսարանի հիվանդանոցում։ Նա 67 տարեկան էր։
Հիշեցնենք` վերջինիս վրա հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:30-ին Նարա քաղաքում նրա փողոցային ելույթի ժամանակ: Չարագործը երկու անգամ կրակել է նրա մեջքին 10 մետր հեռավորությունից, երկրորդ կրակոցից հետո նախկին վարչապետն ընկել է։ Նա վիրավորվել է պարանոցի եւ կրծքավանդակի շրջանում:
Կրակողին ձերբակալել են տեղում։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանում շատ տղամարդիկ չեն սիրում կին առաջնորդներին, քանի որ...». Ռոտենբերգը դժգոհել է հայ տղամարդկանցից
Քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կինը` Նատալիա Ռոտենբերգը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել` կից գրառմամբ:...
Twitter-ը դատի կտա Իլոն Մասկին
Twitter-ի տնօրենների խորհրդի նախագահ Բրեթ Թեյլորը հայտնել է, որ Twitter ընկերությունը մտադիր է դատի տալ ամերիկացի ձեռնար...
Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին
Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Տեղեկատվությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նշվու...
Ահազանգով դեսպանատներ մեկնած ԱԻՆ-ի աշխատակիցներին թույլ չեն տվել ներս մտնել. որն է պատճառը
Ահազանգեր էին ստացվել, որ Երևանում գործող Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված: ԱԻՆ-ից...