Ահազանգ է ստացվել, որ Երևանում գործող ՌԴ-ի և Չինաստանի դեսպանատներում ռումբ է տեղադրված
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանում գործող Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված: Այս պահին նշված վայրեր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքները:
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: ՌԴ դեսպանատուն են ժամանում նաև ԱԻՆ-ի սակրավորները: Ահազանգով նշված վայրեր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի խմբերը:
Auroranews-ը կապ հաստատեց ոստիկանության լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ: Մեզ ասացին, որ ավելի ուշ կապ հաստատենք իրեն հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին
Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Տեղեկատվությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նշվու...
Ահազանգով դեսպանատներ մեկնած ԱԻՆ-ի աշխատակիցներին թույլ չեն տվել ներս մտնել. որն է պատճառը
Ահազանգեր էին ստացվել, որ Երևանում գործող Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված: ԱԻՆ-ից...
ԱԻՆ-ը` դեսպանատներում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգի մասին
Երեւանում Ռուսաստանի ու Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարք տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է եղել։ Այդ մասին...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Ադրբեջանցիները լրիվ ավիրել են Շուշիի հայկական Կանաչ ժամ եկեղեցին». Արթուր Ղազարյան
Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել: Վերջինս նաև կից գրառում է կատարե...