Փաշինյանն ուղերձ է հղել Բայդենին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին։ Տեղեկությունը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։
«Անկախության հռչակումից հետո ԱՄՆ-ի ժողովուրդը և բոլոր կառավարությունները հետևողականորեն գնացել են ազատության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության հաստատման ու ամրապնդման ճանապարհով»,– ասված է ուղերձում:
Փաշինյանը նշել է, որ ամեն տարի հուլիսի 4-ին միլիոնավոր ամերիկացիներ, այդ թվում՝ ամերիկահայ մեր հայրենակիցները, տոնում են Միացյալ Նահանգների ամենակարևոր օրը` Անկախության օրը:
«ԱՄՆ դերակատարությունն ու առաջնորդությունը ժողովրդավարության հարցում էական դեր է խաղում ոչ միայն աշխարհի տարբեր անկյուններում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հաստատման, այլև տարածաշրջանների ժողովուրդների համար կանխատեսելի ու խաղաղ զարգացման միջավայր ձևավորելու տեսանկյունից: Մեր երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամությունն ու գործընկերությունը խարսխված են ընդհանուր արժեքների, փոխվստահության և բարեկամության վրա»,– շեշտել է ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով` ժողովրդավարության ամրապնդման հարցում Հայաստանի և ԱՄՆ–ի կառավարությունների միջև համագործակցությունը և երկուստեք հանձնառությունը տալիս են շոշափելի արդյունքներ:
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել Բայդենին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևանի հայտնի թաղամասերից մեկի հարցով
Ադրբեջանի իշխանություններն ընդդեմ Հայաստանի նամակ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կապված Երեւանի «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամա...
«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.«Սիրելի հայրենակի...
Ընդդիմությունը շտապ հավաք է անցկացնում
«Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Երիտասար...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստոր...