Երևանում 37-ամյա կինը դանակահարել է ամուսնուն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ հուլիսի 3-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 37-ամյա կինը դանակով խփել է ամուսնու կրծքավանդակին:
Տեղեկատվությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Նույն օրը, ժամը 21.30-ին, հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 54-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը:
37-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ԿԱՐևՈՐ. Ադրբեջանը խախտել է հրադադարը. կիրառել են խոշոր տրամաչափի զինատեսակներ
Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային...
ԱՄՆ-ում վեգան ծնողները սովամահ են արել իրենց որդուն. երեխայի մորը ցմահ ազատազրկում է սպառնում
ԱՄՆ-ի Ֆլորիդայում վեգան ամուսինները 18 ամսական որդուն կերակրել են բացառապես հում մրգերով եւ բանջարեղենով։ The New Y...
Ժամը 17։00-19։00-ը «Յանդեքս»-ի ոչ մի տաքսի չի՞ աշխատի․ վարորդները բոյկոտում են
«Յանդեքս» տաքսի ծառայության վարորդների բողոքի ակցիան շարունակվում է։ Auroranews-ի հետ զրույցում վարորդներից մ...
Մանրամասներ` Ապարանի միջադեպի հետևանքով վիրավորում ստացածների առողջական վիճակի մասին
Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորներից մեկն արդեն լավ է։ Այ...