«Ժողովրդին կհորդորեի նախապատրաստվել». Ժիրայր Սեֆիլյան
«Մեր ընկերները բանտից առաջին ուղերձն ուղղեցին՝ բոլորիս հորդորելով չզբաղվել ուղղակի իրենց ազատելու գործով, այլ գործունեությունը շարունակել՝ նպատակին հասնելու ուղղությամբ»,- ԱԺԲ ասուլիսի ժամանակ ասել է Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
«Այս անգամ մեր ժողովուրդն իսկական հեղափոխության ականատեսն է լինելու, և առիթից օգտվելով՝ մեր ժողովրդին կհորդորեի հոգեպես նախապատրաստվել ընդվզման, ինչու չէ՝ ապստամբության: Եթե նախորդ անգամ մեզ չհաջողվեց ժողովրդի ձեռքերի վրա «Սասնա ծռերին» բանտերից դուրս բերել, այս անգամ վստահ եմ՝ հայ ժողովրդին դա հաջողվելու է»,- ասել է Սեֆիլյանը:
Սեֆիլյանն անդրադարձել է նաև այսօրվա ընդդիմությանը և նշել․ «Շատերն են ականատես, թե կեղծ ընդդիմություն կոչեցյալն ինչպես է խանգարում մեզ: Նրա գործառույթներից մեկը երրորդ ուժի ճեղքում կատարելը թույլ չտալն է, բայց Բևեռը կգտնի այդ խոչընդոտները շրջանցելու ձևը»։ |
Նմանատիպ հոդվածներ
Ընդդիմությունը շտապ հավաք է անցկացնում
«Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Երիտասար...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստոր...
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևանի հայտնի թաղամասերից մեկի հարցով
Ադրբեջանի իշխանություններն ընդդեմ Հայաստանի նամակ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կապված Երեւանի «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամա...
«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.«Սիրելի հայրենակի...