«Ես չգիտեմ՝ որտեղից եք դուք լսել նման բան». Վարդանյանը` Բերձորի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, թե քանի դեռ կիսամյակի ամփոփումը չկա, ես վաղ եմ համարում անդրադառնալ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցին։
Դիտարկմանը, որ ընդդիմությունը պարբերաբար հնչեցնում է այն հարցը, որ օրակարգային կարևորը հարցը Բերձորի հանձնումն է, իսկ իշխանությունը շրջանցում է այդ հարցը՝ կեղծ օրակարգ առաջ բերելով, պատգամավորը պատասխանեց.
«Բացարձակապես չեմ արձագանքի այդ հայտարարություններին, փորձ է կատարվում ցանկացած ոչ իրավափաչ վարքագիծ ծածկել ինչ-որ էմոցիոնալ թեմայով։ Շատ դեպքերում էլ այդ էմոցիոնալ թեմաները իրականության մեջ գոյություն չունեն»։
Հարցին՝ հիմա օրակարգային հարցը Բերձորի հանձնո՞ւմն է, թե ընդդիմությանը պաշտոններից զրկելու հարցը, Վարդանյանը պատասխանեց․
«Ես չգիտեմ՝ որտեղից եք դուք լսել նման բան և այդ խնդիրը որտեղից է առաջացել։ Ես հիմա չեմ պատրաստվում պատասխանել այդ հարցին։ Ընդհանրապես պետք է զերծ մնալ այնպիսի հարցերի հրապարակային քննարկումից, որոնք կարող ենք վտանգել տարածաշրջանային անվտանգությանը»։
Նմանատիպ հոդվածներ
«Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք». Արայիկ Հարությունյան
Այսօր Արցախի Ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ Բերձորում արցախցիների ապրելու...
«Գերմանիան թոշակի անցած իր մասնագետներին կգործուղի Հայաստան». Վահան Քերոբյան
Այսօր Երևանում Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Սվենյա Շուլցեի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոն...
«Մինչև 2025թ. թշնամին չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, դրանից հետո՝ Ալիևին հարցրեք». Մովսես Հակոբյան
Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջն է: Նոյեմբերի 9-ի...
«Պետք չէ բղավել, թե Պուտինը գրավել է Բելառուսը, ինչ ուզում է, այն էլ անում է». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն ու Մոսկվան կարող են կառուցել հարաբերությունների այնպիսի...