«Գերմանիան թոշակի անցած իր մասնագետներին կգործուղի Հայաստան». Վահան Քերոբյան
Այսօր Երևանում Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Սվենյա Շուլցեի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ Գերմանիան թոշակի անցած իր մասնագետներին կգործուղի Հայաստան։
«Գերմանիայի Դաշնությունն իր` արդեն թոշակառու դարձած մասնագետներին որպես խորհրդատու արտերկիր ուղարկելու ծրագիր ունի։ Դա շատ հետաքրքիր ծրագիր է մեզ համար, քանի որ տնտեսության արդիականացման և տնտեսական արտադրողականության բարձրացման մեր ծրագրերից մեկը բարձրակարգ մասնագետներին հայկական ընկերություններում ներգրավել է»,– նշեց Քերոբյանը։
Վերջինիս խոսքով` եթե ծրագիրը հաջողվի իրականացնել, կարող է մեծ խթան լինել հայկական ընկերությունների արտադրողականության բարձրացման համար։
Սվենյա Շուլցն էլ ընգծեց, որ հայկական կողմի հետ ծրագրերի իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանն ապահովի իր որդեգրած իրավական պայմանները` պայքար կոռուպցիայի դեմ, արդարադատության համակարգի բարեփոխումներ, կայուն ժողովրդավարություն։
«Սրանք այն երաշխիքներն են, որոնց դեպքում հնարավոր են գերմանական ներդրումներ, և որոնց դեպքում գերմանական կողմը ուրախ կլինի աջակցել ՀՀ կառավարությանը»,– ասաց Շուլցեն։
Նմանատիպ հոդվածներ
«Մինչև 2025թ. թշնամին չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, դրանից հետո՝ Ալիևին հարցրեք». Մովսես Հակոբյան
Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջն է: Նոյեմբերի 9-ի...
«Ահա թե ինչու ես կոչ արեցի վերջ դնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությանը». ԱՄՆ-ից խոսել են 44-օրյա պատերազմի մասին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն հայտարաությամբ է հանդես եկել, որում մասնավորապես նշված է. «Ադրբեջանի...
«Լիսիչանսկը մերն է». Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի ալիքում գրել է. «Լիսիչանսկը մերն է»: Ավելի վաղ վերջինս հայտնել էր,...
Շվեդիայից պատասխանել են Էրդողանի հայտարարությունններին
Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության...