«Պետք չէ բղավել, թե Պուտինը գրավել է Բելառուսը, ինչ ուզում է, այն էլ անում է». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն ու Մոսկվան կարող են կառուցել հարաբերությունների այնպիսի կառուցվածք, որին կնախանձեն աշխարհի մյուս պետությունները:

 

«Մենք այնքան հիմար չենք, որ ինչ-որ մեկին ինկորպորացիայի ենթարկենք, ինչպես Արևմուտքում են ասում։ Մենք բավականին խելացի ենք, որպեսզի մեր երկու անկախ պետությունները կարողանան կառուցել հարաբերությունների այնպիսի կառուցվածք, որին նախանձում են աշխարհում։ Մենք դրան ենք գնում, շարժվում ենք», - ասել է Լուկաշենկոն Մինսկում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

 

Նա նշել է, որ արդեն 30 տարի է լրացել է երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր:
Բելառուսի նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկու պետությունները համաձայնեցված արտաքին քաղաքականություն են վարում ։ 

 

«Պետք չէ բղավել, թե Պուտինը գրավել է Բելառուսը, ինչ ուզում է, այն էլ անում է։ Մենք ունենք երկու ինքնիշխան պետությունների համաձայնեցված, խելամիտ քաղաքականություն», - ընդգծել է Լուկաշենկոն ։ 

 

Նա հայտարարել է, որ երկու երկրների ղեկավարները միանգամայն սթափ են և հասկանում են, թե ինչ է կատարվում իրենց շուրջ։