«ԼՂ հակամարտության սկզբունքները տեսնում ենք հետևյալ կերպ...». Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է։
«Մեր նպատակն է հասնել անկախության միջազգային ճանաչման` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ իրացման միջոցով։ ԼՂ հակամարտության սկզբունքները տեսնում ենք հետևյալ կերպ` բանակցային ճանապարհ, տեղահանվածների վերադարձ հայրենի տներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային առաքելության պահպանում, սակայն ՌԴ առաջնային դերակատարությամբ»,– ընդգծեց ԱՀ նախագահը։
Վերջինս նշեց, որ պետք է դուրս բերել Արցախի Հանրապետությունը միջազգային մեկուսացումից։
ԱՀ նախագահի խոսքով` կշարունակեն ջանքեր գործադրել Արցախի միջազգային ճանաչման համար` նոր հաջողություններ արձանագրելով նահանգային մակարդակի ճանաչման ակտերի ընդունման առումով։
Նմանատիպ հոդվածներ
«Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք». Արայիկ Հարությունյան
Այսօր Արցախի Ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ Բերձորում արցախցիների ապրելու...
«Մինչև 2025թ. թշնամին չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, դրանից հետո՝ Ալիևին հարցրեք». Մովսես Հակոբյան
Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջն է: Նոյեմբերի 9-ի...
«Պետք չէ բղավել, թե Պուտինը գրավել է Բելառուսը, ինչ ուզում է, այն էլ անում է». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն ու Մոսկվան կարող են կառուցել հարաբերությունների այնպիսի...
Գերիների փոխանակում` Պուտինի անմիջական ցուցումով
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ո...