Գերիների փոխանակում` Պուտինի անմիջական ցուցումով
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «144-ը 144-ի դիմաց» սկզբունքով ռազմագերիների փոխանակում է տեղի ունեցել։
«Երեկ՝ հունիսի 29-ին, տեղի է ունեցել զինծառայողների փոխանակում, որը կազմակերպվել և անցկացվել է Ռուսաստանի Դաշնության ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի անմիջական ցուցումով, քանի որ մեր զինծառայողների, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների մարտիկների կյանքը, առողջությունը և ազատ արձակումը ամենագլխավոր խնդիրն է», - ասել է Կոնաշենկովը։
Կոնաշենկովն ընգծել է, որ գրեթե բոլոր ազատվածները վիրավորներ են կամ ծանր վիրավորներ։ Նրանց արդեն անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերում։
«Հիշեցնեմ, որ Ուկրաինայի գերեվարված կամ գերի հանձնված զինծառայողների ընդհանուր թիվը ավելի քան վեց հազար է», - նշել է Կոնաշենկովը:
Նմանատիպ հոդվածներ
«Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք». Արայիկ Հարությունյան
Այսօր Արցախի Ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ Բերձորում արցախցիների ա...
«Մինչև 2025թ. թշնամին չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, դրանից հետո՝ Ալիևին հարցրեք». Մովսես Հակոբյան
Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջն է: Նոյեմբերի 9-ի...
«Պետք չէ բղավել, թե Պուտինը գրավել է Բելառուսը, ինչ ուզում է, այն էլ անում է». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն ու Մոսկվան կարող են կառուցել հարաբերությունների այնպիսի...
«Մոտավորապես 1,5 տարի ունենք». ԱԽ քարտուղարը` Բերձորի և Աղավնոյի մասին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Բերձորի, Աղավնոյի հետ կապված հարց...