«Եթե Պուտինը ճիշտ քայլեր անի...». ԱՄՆ-ից ասել են` երբ կավարտվի պատերազմը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինան գրավելու նախնական ծրագիրը պահպանվում է, և Մոսկվան շարունակելու է հարձակումը։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի հայտարարությունն այն մասին, որ պատերազմը կարող է ավարտվել մինչև 2022 թվականի վերջը, Քիրբին նշել է, որ չի կիսում Վլադիմիր Զելենսկու լավատեսությունը:
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության խոսնակը կարծիք է հայտնել, որ պատերազմը կարող է ավարտվել այսօր, եթե «Պուտինը ճիշտ քայլեր անի», բայց Կրեմլի ղեկավարը, ըստ Քիրբիի, բանակցելու մտադրություն չի ցուցադրում:
Նրա խոսքով՝ նման հանգամանքներում ԱՄՆ-ը կշարունակի օգնել Ուկրաինային և ամրապնդել նրա պաշտպանությունը:
Հիշեցնենք` ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ուկրաինական կողմը կարող է ամեն ինչ դադարեցնել մինչև ընթացիկ օրվա վերջ։ Պետք է հրաման, որպեսզի ազգայնական ստորաբաժանումները վայր դնեն զենքերը, հրաման, որ ուկրաինացի զինվորականները վայր դնեն զենքերը, պետք է կատարվեն Ռուսաստանի Դաշնության պայմանները։ Ամեն ինչ կարող է ավարտվել մինչև օրվա ավարտը
Նմանատիպ հոդվածներ
«Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք». Արայիկ Հարությունյան
Այսօր Արցախի Ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ Բերձորում արցախցիների ապրելու...
«Գերմանիան թոշակի անցած իր մասնագետներին կգործուղի Հայաստան». Վահան Քերոբյան
Այսօր Երևանում Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Սվենյա Շուլցեի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոն...
«Մինչև 2025թ. թշնամին չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, դրանից հետո՝ Ալիևին հարցրեք». Մովսես Հակոբյան
Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջն է: Նոյեմբերի 9-ի...
«Պետք չէ բղավել, թե Պուտինը գրավել է Բելառուսը, ինչ ուզում է, այն էլ անում է». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն ու Մոսկվան կարող են կառուցել հարաբերությունների այնպիսի...