Քաղաքականություն
ԱԺ խորհուրդը Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հարցով արտահերթ նիստ կանի
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը համաձայնություն է տվել 2022 թ. հուլիսի 1-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ խորհրդին միջնորդություն է ներկայացրել հուլիսի 1-ին, ժամը 11-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու եւ ԱԺ խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին:
Օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու եւ Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծերն են:
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
ՀՀ-Թուրքիան առանձին հարց է. Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին
Իշխանական ու ընդդիմադիր թևի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են իրար. «Ժողովուրդ»
Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են նոյեմբերի 9-ի և մյուս եռակողմ պայմանավորվածությունները
Ավելին Քաղաքականություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատժելու եմ. Շարմազանով, ջանդ յուղիր. Մարուքյան
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
5.0