Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են նոյեմբերի 9-ի և մյուս եռակողմ պայմանավորվածությունները
Երեկ Բաքվում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հանդիպում է ունեցել տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ։ Հունիսի 30-ին նրան ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից:
Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակ։
Մասնավորապես քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը՝ կապված տարածաշրջանում խաղաղ կյանքի պահպանման և կայունության ամրապնդման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի հաստատման հետ։
Նշվում է, որ կողմերը հաստատել են այս հարցի շուրջ սերտ երկխոսություն պահպանելու մտադրությունը։
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...
ՀՀ-Թուրքիան առանձին հարց է. Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Այս մասին հանրայինի եթ...
Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանը հանդիպել են. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվ...
Իշխանական ու ընդդիմադիր թևի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են իրար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանն այսօր քննարկելու է ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյա...