«Մեծ յոթնյակի» երկրներն արգելք կսահմանեն ռուսական ոսկու ներկրման վրա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իր երկիրը կմիանա «Մեծ յոթնյակի» երկրներին (G7)՝ արգելելով Ռուսաստանից ոսկու ներկրումը։ Այս մասին նա հայտարարել է՝ ժամանելով Գերմանիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին: Ջոնսոնի խոսքերը մեջբերում է The Independent-ը։ G7 երկրների՝ ռուսական ոսկու ներկրումն արգելելու ծրագրերը Twitter-ի իր էջում հաստատել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Այս պատժամիջոցները կտարածվեն արգելքից հետո արդյունահանվող ոսկու վրա և չեն ազդի արդեն գնված ոսկու վրա։
Մեծ Բրիտանիան 2021 թվականին ռուսական ոսկու հիմնական ներկրողն է եղել. այն Ռուսաստանից գնել է 266,1 տոննա ոսկի (ընդհանուր արտահանման գրեթե 90%-ը) 15,4 մլրդ դոլարով, ապա գալիս են Ղազախստանը (8,1 տոննա), Շվեյցարիան (7,3 տոննա), Հնդկաստանը (5,7 տոննա), Գերմանիան (5,5 տոննա), Բելառուսը (3,7 տոննա), Թուրքիան (2,1 տոննա):
Նմանատիպ հոդվածներ
«Հայ-ադրբեջանական հարաբերություն. Ռուսաստանը փորձում է զերծ չմնալ այդ գործընթացից». Ալեքսանդր Սկակով
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ռուսական դիվանագիտության ակտիվացումը պայմանավորված է նրանով, որ...
Ադրբեջանը սահմանի երկայնքով նոր պրովոկացիաների է գնալու. ադրբեջանագետ
Հակառակորդը Խաչիկ գյուղի վրա կրակ է բացել։ Վարդենիսի ուղղությամբ էլ թշնամու կրակահերթը չի դադարում։ Նմանատիպ տեղեկությու...
Վահե Հակոբյանը՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին
Իմ օրակարգում մանդատ վայր դնելու հարց չկա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վա...
Հարցին շատ լավ պատասխան է տվել Սերժ Սարգսյանը․ Հովիկ Աղազարյան
Ընդդիմադիր մեր գործընկերները, թողնելով խորհրդարանի ամբիոնը, դուրս եկան փողոց, որպեսզի ժողովրդին իրազեկեն իրենց անհանգստո...