Հարցին շատ լավ պատասխան է տվել Սերժ Սարգսյանը․ Հովիկ Աղազարյան
Ընդդիմադիր մեր գործընկերները, թողնելով խորհրդարանի ամբիոնը, դուրս եկան փողոց, որպեսզի ժողովրդին իրազեկեն իրենց անհանգստությունների մասին, խորապես համոզված եմ, որ մեր քաղաքացինեը լավ իրազեկված էին և դրա անհրաժշությւոնը չկար, կարելի էր մեկ-երկու հանահավաք կազմակերպել, բայց գործընթացը շարունակվեց տևական ժաման։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Ի պատիվ իմ թիմի, իրավապահների հետևողական գործունեության մենք դուրս եկանք այս փոքրիկ ճգնաժամից: Այն թեզը, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա և այլն, ես դրա հետ համաձայն եմ, ըստ էության, բայց փաստորեն իրավիճակը այնպիսին է, որ մենք չենք պարտվել կամ պատրությունը միայն մեր մեղքով չի եղել, հետևաբար այդ թեզը այստեղ չի աշխատում։ Պետք է ամեն ինչ գնահատել արդյունքով։ Մեր ընդդիմադիր գործընկերները անհնագստացած էին իշխանության վարած քաղաքականությամբ, այդ անհանգստությամբ դուրս եկան փողոց, ժողովուրդը չանսաց, հետևաբար ժողովուրդը վստահում է իշխանությանը»,- ասաց նա։
Խոսելով Արցախի հարցում իշխանությունների վարած քաղաքականության մասին, Աղազարյանը նշեց․
«Իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, որի հիմնական թեզն այն էր, որ պետք է տարանջատվի հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցից, այդ խնդիրը հաջողությամբ լուծվում է։ Մենք հասել ենք նրան, որ Արցախի հարցը միջազգային հանրության համար դարձել է օրակարգային հարց։
Հարցին՝ պատրա՞ստ են իշխանությունների հետ քննարկել Արցախի անվտանգության հարցը Ադրբեջանի կազմում, Աղազարյանը նշեց, որ առանց Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված օրինական իշխանության նման հարց քննարկելու իրավունք չունեն։
Դիտարկանը, թե ինչու ՀՀ իշխանությունները առաջ չեն քաշում Արցախի անկախության ճանաչման հարցը, Աղազարյանը ասաց․
«Այդ հարցին շատ լավ պատասխան է տվել Սերժ Սարգսյանը, որ ճանաչել Արցախի անկախությունը, նշանակում է պատերազմ հայտարարել Ադրբեջանին և փակել բոլոր բանակցային դռները, միանշանակորեն կիսում եմ այդ տեսակետը»։
Նմանատիպ հոդվածներ
«Մեծ յոթնյակի» երկրներն արգելք կսահմանեն ռուսական ոսկու ներկրման վրա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իր երկիրը կմիանա «Մեծ յոթնյակի» երկրներին (G7)՝ արգելելով Ռուսաստ...
«Հայ-ադրբեջանական հարաբերություն. Ռուսաստանը փորձում է զերծ չմնալ այդ գործընթացից». Ալեքսանդր Սկակով
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ռուսական դիվանագիտության ակտիվացումը պայմանավորված է նրանով, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռորբետ Քոչարյանն ընդունել է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է Շուշիի ու Լաչինի հետ միասին․ վարչապետ
Հայաստանը կա ու կլինի Արցախի կողքին, ինչքան էլ տարբեր շրջանակներ չնկատեն դա կամ էլ փորձեն Հայաստանի ու Արցախի միջև հակաս...
Մոսկվայում կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպումը․ ի՞նչ են քննարկել
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերը Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատ...