Բաքվից հայտարարել են հայ-ադրբեջանական բանակցությունները ձգձգելու ռիսկերի մասին
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը բանակցությունների ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում հետկոնֆլիկտային կարգավորման հարցը:
Լավրովը հայտարարել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ չի քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
«ԵԱՀԿ ՄԽ-ն դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»,- ասել է նա Բայրամովի հետ ճեպազրույցում:
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ քննարկվել են հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացները, որի հիմքում երեք եռակողմ հայտարարություններն են:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն էլ հայտարարել է, որ պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին առաջարկվել է նոր գնահատական տալ իրավիճակին՝ հաշվի առնելով, որ Մադրիդյան սկզբունքներում նախատեսված բոլոր տարրերն արդեն իրագործվել են: Սակայն, նրա խոսքով, նույնիսկ պատերազմից մեկ տարի անց Բաքուն որևէ գործնական առաջարկ չի ստացել նրանցից, իսկ 2022 թվականի փետրվարից համանախագահների ձևաչափը կաթվածահար է եղել հայտնի պատճառներով։
«Ադրբեջանական կողմի համար առաջնահերթությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը։ Բանակցային գործընթացը չի կարող ձևաչափի պատանդ լինել»,– հայտարարել է Բայրամովը:
Բռնապետական երկրի նախարարը ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը` ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում, և կայուն խաղաղության համար պետք է համագործակցել։
«Եռակողմ համաձայնագրերը պետք է լիարժեքորեն և անշեղորեն կատարվեն։ Բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը լուրջ ռիսկեր է պարունակում», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը․ FIP
Ազգային ժողովի պատգամավորները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստոր...
Ընդդիմությունը շտապ հավաք է անցկացնում
«Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Երիտասար...
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևանի հայտնի թաղամասերից մեկի հարցով
Ադրբեջանի իշխանություններն ընդդեմ Հայաստանի նամակ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կապված Երեւանի «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամա...