Հաճելի պատմություններից չէ. Վահագն Խաչատուրյանը՝ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության մասին
Ես չեմ ուզում մեկնաբանել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որովհետեւ ես այդ լիազորությունը չունեմ։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով հաղորդավարի հարցին, որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ նախագահը պետք է հետեւի Սահմանադրության պահպանմանը, հետեւաբար ինչպես կմեկնաբանի այդ ձայնագրությունը։
«Հաճելի պատմություններից չէ, բայց... իրավապահ մարմինները հիմա զբաղվում են դրանով, թող իրենք զբաղվեն, դրանից հետո առիթ կլինի գնահատականներ կտամ»,– ասել է Վահագն Խաչատուրյանը։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) նախագահ Ռուբեն Վարդազարյանն հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին հրապարակել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը։
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...
ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է հայտնի ձայնագրությանը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հարցում էինք ուղարկել՝ խնդրելով գնահատական տալ ԲԴԽ նախագա...
Ինչ է նկատի ունեցել Ջհանգիրյանը. մանրամասներ
«Երբ ասել եմ իմ վզին դրածա, նկատի եմ ունեցել, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե ինչ որ մեկն ինձ պարտադրել է...
Ալիևն ասել է, որ գոհ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումից
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները նոր փուլ են մտել, Բաքուն գոհ է դրանց զարգացումից. Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարե...