ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է հայտնի ձայնագրությանը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հարցում էինք ուղարկել՝ խնդրելով գնահատական տալ ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի եւ լիազորությունները կասեցված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ 2021 թ․ փետրվարի 20-ին տեղի ունեցած խոսակցությանը, որը հրապարակվեց հունիսի 20-ին։ Հարցրել էինք՝ արդյոք դրանում առկա՞ է ԲԴԽ գործող նախագահ Գագիկ Ջհանգիրյանի կողմից արդարադատությանը միջամտելու, քաղաքական հրահանգ իրականացնելու եւ շանտաժով կամ այլ մեթոդներով Վարդազարյանին ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական պարտադրելու, ինչպես նաեւ դատավորին ու ԲԴԽ նախագահին ոչ հարիր վարքագիծ։ Որքանո՞վ է ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի վարքը տեղավորվում այն ժողովրդավարական արժեքների շրջանակում, որոնց աջակցում են ԱՄՆ-ն եւ անձամբ հարգելի դեսպանը։ Դեսպանատնից մեր հարցերին տվել են ընդհանրական ու անհասցե պատասխաններ։
«Մենք ուշադրությամբ հետեւում ենք գործով ի հայտ եկող մանրամասներին։ Ինչպես նախկինում ասել ենք, մենք աջակցում ու խրախուսում ենք շարունակական ժողովրդավարական բարեփոխումներին Հայաստանում։ Ժողովրդավարության հիմնաքարերը ներառում են իրավունքի գերակայությունը, դատական անկախությունը եւ հանրային պաշտոնյաներից հաշվետվողականություն պահանջելու քաղաքացիների իրավունքը։ Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդի պահանջով իրականացվող դատական բարեփոխումներին, որտեղ որոշ առաջընթաց եղել է, սակայն անելիք դեռեւս շատ կա»,- գրել են դեսպանատնից։
Մենք տիկին դեսպանին այլ հարցեր էլ էինք ուղղել՝ կապված Հայաստանում ժողովրդավարական արժեքների գրանցած հետընթացի հետ, սակայն դեսպանատունը նախընտրել է բոլոր հարցերին նման ֆորմալ եւ ոչինչ չասող պատասխան ուղարկել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...
Ինչ է նկատի ունեցել Ջհանգիրյանը. մանրամասներ
«Երբ ասել եմ իմ վզին դրածա, նկատի եմ ունեցել, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե ինչ որ մեկն ինձ պարտադրել է...
Սամվել Բաբայանն իշխանությունից նոր զիջումներ է ուզում կորզել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի ընդդիմադիր խմբակցություններն 9 պատգամավորի ստորագրություն են հավաքել եւ դիմել ԱԺ-...
Ալիևն ասել է, որ գոհ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումից
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները նոր փուլ են մտել, Բաքուն գոհ է դրանց զարգացումից. Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարե...