Ինչ է նկատի ունեցել Ջհանգիրյանը. մանրամասներ
«Երբ ասել եմ իմ վզին դրածա, նկատի եմ ունեցել, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե ինչ որ մեկն ինձ պարտադրել է։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։
«Խոսքը դատաիրավական բարեփոխումների մասին է, դա իմ ճիտին պարտքն է, ստանձնել եմ կամավոր բարեփոխման ընթացքի կատարումը, ստանձնել եմ դեռ 1990 թվականից»- ասել է նա։
Անդրադառնալով ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և իր զրույցին, որի ձայնագրությունը հրապարակել էր Վարդազարյանը, Ջհանգիրյանն ասաց.
«Սեղանի շուրջ մեր զրույցը տևել է 2 ու կես ժամ և ավելի, վստահ եմ, հենց սկզբից ձայնագրությունը կա, ուղղակի 14 րոպեն ծաղկաքաղ է արված։
Նստած են երեք տղամարդ, մենակ մեկը չի խոսում, բոլորն են խոսում, թվում է մոնոլոգ եմ ասում, տպավորիչ բառերն էլ իրար հետևից ասում եմ։ Պարոն Վարդազարյանը դիմել էր իր նկատմամբ վարույթ հարուցած ԲԴԽ անդամներին և խնդրել էր, որ իմ նկատմամբ էլ վարույթ հարուցեն։ Այդ ընկերները խնդրել են տրամադրել ամբողջ ձայնագրությունը, որ մանրամասն ուսումնասիրեն, նա հրապարակային մերժել է։ Դա տեղի է ունեցել 1 տարի 2-3 ամիս առաջ, բավականին հետաքրքիր թեմաներ կան այնտեղ, որոնք բացարձակ ձեռնտու չեն Վարդազարյանին հանրայնացնելու համար։ Եթե ամբողջական ձայնագրությունը ներկայացնի, իր համար բավականին լուրջ հետևանքներ կարող է ունենալ»։
Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ուզում է հայցել նաև մայրերի, կանանց, քույրերի, աղջիկների ներողամտությունը, որ հակառակ իր կամքի այլ միջավայրում, տղամարդկանց շրջապատում, փակ միջավայրում արտահայտած որոշ անվայելուչ արտահայտություններ, իր վրիպման արդյունքում հանրայնացվեցին. «Զղջում եմ դրա համար»։
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...
ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է հայտնի ձայնագրությանը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հարցում էինք ուղարկել՝ խնդրելով գնահատական տալ ԲԴԽ նախագա...
Սամվել Բաբայանն իշխանությունից նոր զիջումներ է ուզում կորզել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի ընդդիմադիր խմբակցություններն 9 պատգամավորի ստորագրություն են հավաքել եւ դիմել ԱԺ-...
Ալիևն ասել է, որ գոհ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումից
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները նոր փուլ են մտել, Բաքուն գոհ է դրանց զարգացումից. Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարե...