Իսրայելի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու մասին
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ արել է ամեն ինչ իր ղեկավարած կառավարությունը պահպանելու համար, բայց խոստովանել է, որ հաջորդ շաբաթ Քնեսեթը (խորհրդարանը) ցրելու և ընտրություններ անցկացնելու որոշումը Իսրայելի համար ճիշտ որոշում է։ Նա համապատասխան հայտարարություն է արել խորհրդարանում հատուկ ելույթի ժամանակ, որը հեռարձակել են իսրայելական հեռուստատեսության բոլոր խոշոր ալիքները, գրում է ТАСС-ը:
«Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ՝ կառավարությունը փրկելու համար, մենք շուռ ենք տվել ամեն քար։ Խորհրդարանը ցրելու որոշումը Իսրայելի համար ճիշտ որոշում է։ Ռոտացիոն կարգով վարչապետ և Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը կգլխավորի նախարարների կաբինետը՝ համաձայն օրենքի, որը սահմանվել է կոալիցիոն համաձայնագրի ընթացակարգով»,- ասել է նա։
Կառավարության ղեկավարը հավելել է, որ «ամեն ինչ կանի, որ Լապիդը հաջողի»։ Լապիդն իր հերթին շնորհակալություն է հայտնել Բենեթին «երկիրը անձնական շահերից վեր դասելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...
Թող իրեն տղամարդու տեղ չդնի. Հովիկ Աղազարյանը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության մասին. 24News
Որևէ մեկը չպետք է իրեն իրավունք վերապահի և Փաշինյանի իրավունքները պաշտպանի: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաք...
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է լիազորությունները
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը վաղվանից դադարեցնում է իր լիազորությունները։ Այդ մասին նա հայտնել է ֆ...
Բորիս Ջոնսոնն այսօր վիրահատվել է
Բրիտանական BBC-ն հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «փոքր սովորական վիրահատության է ենթարկվել՝ կապված...