Փետրվարի 24-ից հետո Խերսոնի մարզում ծնված երեխաները ավտոմատ կերպով ՌԴ քաղաքացիություն կստանան
Փետրվարի 24-ից հետո Խերսոնի մարզում ծնված երեխաները, ինչպես նաև որբերը ավտոմատ կերպով Ռուսաստանի քաղաքացիություն կստանան: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչության ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։
«Խերսոնի մարզում փետրվարի 24-ից հետո ծնված երեխաները ավտոմատ կերպով կստանան Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, բացի այդ, որբերը նույնպես կգրանցվեն որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ», – ասել է նա։
Նախօրեին Ստրեմուսովն ասել էր, որ տարածաշրջանում ռուսական անձնագրերի «շտապ պահանջարկ» կա։ Նրա խոսքով՝ դրանց գրանցման համար ավելի քան տասը հազար հայտ է ներկայացվել։
Հատուկ գործողության ընթացքում ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջանը և Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժիեի շրջանի Ազովյան հատվածը։ Տարածաշրջաններում ձևավորվել են նոր քաղաքացիական-ռազմական վարչակազմեր, սկսել են հեռարձակվել ռուսական հեռուստաալիքներն ու ռադիոկայանները, վերականգնվում են առեւտրային կապերը Ղրիմի հետ։
Մարզերի առաջին բնակիչները փաստաթղթերը ստացել են հունիսի 11-ին։
Նմանատիպ հոդվածներ
«44-օրյա պատերազմի մասնակիցներն ինքնասպանություն են գործում». ինչ են հայտարարել Ադրբեջանից
Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ադրբեջանցի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Արցախյան...
«Ադրբեջանը շարունակելու է իր պայքարը». Հաջիևը պայման է դրել հայերի առաջ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան...
«Պետք է պետական աշխատողներին տեղափոխենք Lada֊ով»․ ՌԴ-ում կարող են անցնել հայրենական արտադրության մեքենաներին
Ռուս պաշտոնյաները կարող են անցնել հայրենական արտադրության մեքենաներին։ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը այ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղ...