Մոսկվան խախտել է Ռուսաստան - ՆԱՏՕ Հիմնադիր ակտը. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
ՆԱՏՕ-ի դաշնակիցները կարծում են, որ Մոսկվան Ուկրաինայի դեմ իր գործողություններով խախտում է Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտը, հետևաբար, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում դաշինքի ուժերի տեղակայման վերաբերյալ սույն փաստաթղթով նախատեսված սահմանափակումները, փաստորեն, այլևս չեն գործում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը, գրում է Life. ru-ն:
«Դաշինքի շրջանակներում քննարկվել է Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտի ապագան։ Բոլոր դաշնակիցները լիովին համաձայն են, որ Ռուսաստանը խախտում է ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնադիր ակտը։ Եվ բոլոր դաշնակիցները նույնպես համաձայն են, որ այժմ մենք բոլորս իրականում մի իրավիճակում ենք, երբ մեզանից ոչ ոք պարտավոր չէ հաշվի առնել, թե ինչ է գրված Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտում, երբ որոշումներ ենք կայացնում ուժերի ապագա դասավորվածության մասին»,- ասել է Սմիթը Վաշինգտոնի Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի համաժողովում:
ՆԱՏՕ-ում մշտական ներկայացուցչին հարցրել են նաև, թե արդյոք ռազմական բլոկի դաշնակիցները մտադիր են պաշտոնապես կասեցնել այս փաստաթուղթը՝ որպես ազդանշան Մոսկվային։ Սմիթը, ի պատասխան, խոստովանել է, որ ինքը չգիտի, թե կոնկրետ ինչ խոսույթով են Դաշնակիցները կանգ առնելու Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտի հարցում:
«Ես չգիտեմ, բայց կարող եմ ձեզ ասել, որ ՆԱՏՕ-ի ներսում կոնսենսուս է ի հայտ գալիս այն սահմանների, ավելի ճիշտ՝ սահմանների բացակայության վերաբերյալ, որոնք մեզ պարտադրել է Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը՝ կապված ուժերի դասավորության մասին որոշումների հետ»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...
Եթե միջուկային պատերազմի սկսվի, ապա հաղթողներ չեն լինելու. Լավրով
Ռուսաստանի Դաշնությունը հաստատակամորեն հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի։ Ա...
Գումարներից խոսելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ավելի խորը սեպ խրել Արցախի ու Հայաստանի միջև. Դավիթ Գալստյան
Նիկոլ Փաշինյանի ձեռքով Արցախը հայտնվել է սոցիալական եւ անվտանգային աննախադեպ ծանր իրավիճակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զ...
Ուկրաինան ինքնուրույն կորոշի՝ ինչպես ավարտել պատերազմը
Ուկրաինան ինքնուրույն կորոշի երբ և ինչ պայմաններում ավարտել պատերազմը։ Այս մասին Կիևում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Է...