Գումարներից խոսելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ավելի խորը սեպ խրել Արցախի ու Հայաստանի միջև. Դավիթ Գալստյան
Նիկոլ Փաշինյանի ձեռքով Արցախը հայտնվել է սոցիալական եւ անվտանգային աննախադեպ ծանր իրավիճակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախի բյուջեի թիվն աճել է, որը պայմանավորված է վերջին երկու տարիներին ՀՀ կառավարության կողմից ֆինանսական աջակցությունով։ Ըստ Փաշինյանի՝ դա հիմնավորում է այն, որ Հայաստանը «ձեռքերը չի լվացել» Արցախից։
«Այդ մանկամիտը նախ պետք է ինքն իրեն հարց տա՝ ինչու է Արցախն այսօր այդքան սոցիալական ծրագրերի կարիք զգում, որ մի հատ էլ այդ գումարը դրոշակ սարքի ու ծածանի ամբողջ հայ ազգի գլխին որ՝ տեսեք, ես Արցախին աննախադեպ օգնություններ եմ տրամադրում։ Այդ գումարը Նիկոլ Փաշինյանի հոր ժառանգությունը չի, դա հայության հարկերից գոյացած գումարներն են։ Նիկոլ Փաշինյանը հենց գումարներից է խոսում, նա փորձում է ավելի խորը սեպ խրել Արցախի ու Հայաստանի միջեւ»,- լրատվամիջոցին ասել է Դավիթ Գալստյանը։
Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող երաշխավորել Արցախի անվտանգությունը. «Եթե նա Արցախի անվտանգությունը պայմանավորում է իր ստորագրությամբ, ապա Նիկոլ Փաշինյանի ստորագրությանն անգամ ինքը չի վստահում, ինչ մնաց Արցախի բնակչությունը վստահի խաղաղության փաստաթղթին»։
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...
Եթե միջուկային պատերազմի սկսվի, ապա հաղթողներ չեն լինելու. Լավրով
Ռուսաստանի Դաշնությունը հաստատակամորեն հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի։ Ա...
Ռուսաստանն ունի միջուկային զենք և կօգտագործի, եթե անհրաժեշտ լինի պաշտպանել ինքնիշխանությունը. Պուտին
Ռուսաստանի տնտեսության խնդիրները գնալով կաճեն, և երկրի իշխանությունները դա քաջ գիտակցում են: Այս մասին գրում է Kp. ru-ն՝...
ՆԱՏՕ-ին անդամակցելն արտոնություն է. Թուրքիայում հայտնել են, թե որ երկրներին է այն տրվում
ՆԱՏՕ-ին անդամակցելը որևէ երկրի անվերապահ իրավունքը չէ, այլ արտոնություն, որը կապված է պարտավորությունների հետ։ Այս մասին...