Եթե միջուկային պատերազմի սկսվի, ապա հաղթողներ չեն լինելու. Լավրով
Ռուսաստանի Դաշնությունը հաստատակամորեն հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովի խոսքով, եթե մի օր աշխարհում միջուկային պատերազմ սանձազերծվի, դրանում հաղթողներ չեն լինի։ Ուստի Ռուսաստանը համոզված է, որ չի կարելի թույլ տալ, որ նման իրադարձություններ տեղի ունենան։ Մոսկվան այս մասին բազմիցս հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովներում։
Լավրովը նաև մեկնաբանել է ԱՄՆ-ի մասնակցությունը Ուկրաինայում ռազմական կենսաբանական գործունեությանը։ Նրա խոսքով՝ ուկրաինական տարածքում մոտ 30 լաբորատորիաներ զբաղվում էին ծայրահեղ վտանգավոր պաթոգենների ստեղծմամբ և պատրաստվում էին մարդկանց վրա հետազոտություններ անցկացնել։ Ռուսաստանում արդեն ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է հետաքննի այս հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...
Ռուսաստանն ունի միջուկային զենք և կօգտագործի, եթե անհրաժեշտ լինի պաշտպանել ինքնիշխանությունը. Պուտին
Ռուսաստանի տնտեսության խնդիրները գնալով կաճեն, և երկրի իշխանությունները դա քաջ գիտակցում են: Այս մասին գրում է Kp. ru-ն՝...
Գումարներից խոսելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ավելի խորը սեպ խրել Արցախի ու Հայաստանի միջև. Դավիթ Գալստյան
Նիկոլ Փաշինյանի ձեռքով Արցախը հայտնվել է սոցիալական եւ անվտանգային աննախադեպ ծանր իրավիճակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զ...
ՆԱՏՕ-ին անդամակցելն արտոնություն է. Թուրքիայում հայտնել են, թե որ երկրներին է այն տրվում
ՆԱՏՕ-ին անդամակցելը որևէ երկրի անվերապահ իրավունքը չէ, այլ արտոնություն, որը կապված է պարտավորությունների հետ։ Այս մասին...