Գալու է օր, երբ այդ մանդատները պետք են գալու․ Իշխան Սաղաթելյան
Էդ մանդատները իրենց հոր տնից չեն բերել, որ զրկեն, այդ մանդատները մեզ տվել է ժողովուրդը: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի՝ այսօր արած այն հայտարարությանը, թե հանրային պահանջ կա իրենց մանդատներից զրկելու եւ այդ հարցը քննարկվում է:
«Մենք հստակ հայտարարել ենք, որ խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով: Կլինեն օրակարգեր, որոնք կսպասարկեն մեր հայտարարած նպատակներին, մենք կլինենք ԱԺ-ում: Հակառակ պարագայում չենք գնալու մասնակցենք անիմաստ, երկրորդական օրակարգերի: Ինչ վերաբերում է մանդատերից զրկելուն՝ կարո՞ղ են, թող անեն»։
Իշխան Սաղաթելյանը նաեւ հայտարարեց, որ իրենք մանդատները վայր դնելու հարց չեն քննարկում, որովհետև այդ մանդատները ճիշտ օրերին և ճիշտ պահերին անհրաժեշտ են լինելու հաջողության հասնելու համար։
«Միշտ իմացեք, վերջին հաշվով այդ փոփոխությունը տեղի է ունենալու խորհրդարանում և այդ մանդատները այդ օրը, այդ ժամին անհրաժեշտ են լինելու։ Սա չի նշանակում կախվել մանդատներից, մի տարի առաջ, երբ փողոցային պայքարի մեջ էինք, այդ ժամանակ մանդատ չունեինք, մեր պայքարը դրանով պայմանավորված չէ, բայց գալու է օր, երբ այդ մանդատները պետք են գալու վերջնական փոփոխության հասնելու համար»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը Կատարում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետություն։ Ինչպես տեղեկացն...
Ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը․ FIP
Ազգային ժողովի պատգամավորները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը...
1 ամսում Արսեն Թորոսյանը հաջողացրել է 4 հողատարածք գնել․ պաշտոնյայի և նրա կնոջ ունեցվածքը
ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչ...
Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը պետք է շատ հստակ պատասխան տա՝ այդ ինչպե՞ս եղավ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, թե, իր ժառանգած բանակցային տրամաբանության համաձայն, առանց Ադ...