ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներկայիս ընդդիմությունը նման է բանտի կողոպտիչների. Հայկ Կոնջորյան
ԱԺ ընդդիմությունը դեֆոլտի մեջ է: Այն արդեն քառասուն օր է՝ չի մասնակցել ԱԺ աշխատանքներին։ Այս մասին հունիսի 15-ին ԱԺ-ում 2021 թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Ընդդիմությունը, նրա խոսքով, որեւէ ոլորտում չի կարողանում կատարել իր պարտավորությունները։
«Մենք տեսանք, թե ինչ տխուր ճակատագիր ունեցավ ընդդիմությունն այս շաբաթների ընթացքում։ Այն չի կարողանում կատարել իր պարտավորությունները ո՛չ խորհրդարանում, ո՛չ իրեն ընտրած քաղաքացիների առջեւ, ո՛չ խորհրդարանական դիվանագիտության հարթակում։ Ինչպես պարզվեց, փողոցում՝ եւս»,- ասաց Կոնջորյանը։
Խոսելով Դիմադրության շարժման նախաձեռնած բողոքի ակցիաների մասին՝ պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ ընդդիմությունը փորձում էր օգտագործել Ղարաբաղի հարցը միայն իշխանության գալու համար։
«Ներկայիս ընդդիմությունը մի քանի տասնամյակ պատանդ է պահում Ղարաբաղը եւ, օգտագործելով այս թեման, փորձում է զավթել իշխանությունը Հայաստանում»,- ասաց ԱԺ խմբակցության ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ավելի լավ է կոտորվենք տղամարդավարի, քան բռնաբարվենք ամեն անգամ». Բաբայան
«Ավելի լավ չի կոտորվենք տղամարդավարի, քան դառնանք ստրուկ ու բռնաբարվենք ամեն անգամ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ա...
«Քոչարյան-Սարգսյան-Դաշնակցություն» եռյակը ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. Փաշինյանի հայտարարությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթի մի հատվածը նվիրեց Արց...
«Հայաստանը ստորագրել է». Ալիևի մանիպուլատիվ հայտարարությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացումը տարածաշրջանո...
Ժամանակը եկավ հրաժեշտ տալու. Տաթևիկ Ռևազյանը թողնում է պաշտոնը
Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավրության համա...