ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ավելի լավ է կոտորվենք տղամարդավարի, քան բռնաբարվենք ամեն անգամ». Բաբայան
«Ավելի լավ չի կոտորվենք տղամարդավարի, քան դառնանք ստրուկ ու բռնաբարվենք ամեն անգամ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը` պատասխանելով Արցախի Ադրբեջանի կազմում ընդգրկվելու մասին հարցին:
«Վերջնական ու համապարփակ կարգավորումը դեռևս հեռավոր ապագայի խնդիր է, դրա համար պետք է պահենք ու պահպանենք Արցախը՝ բոլոր տեսակի միջոցներով. հնարավորությունները կան»,- հավելեց Բաբայանը: Նրա խոսքով՝ բարդ է լինելու շուտափույթ կարգավորմանը հասնելը, բայց նաև կարմիր գիծ է՝ Ադրբեջանի կազմում լինելը կամ այդ երկրից որևէ կախվածություն ունենալը.
«Մենք դե ֆակտո անկախ, ինքնիշխան երկիր ենք ու մտածել, որ կարող ենք Ադրբեջանի կազմում լինել, անընդունելի է»: Բաբայանի խոսքով՝ Արցախի ճակատագիրը վտանգված է. «Էնպես պիտի անենք, որ չվնասենք: Եթե կորցնենք Արցախը, չի՛ լինելու Հայաստան, մոռացե՛ք»:
Նմանատիպ հոդվածներ
Ընդդիմությունը շտապ հավաք է հրավիրում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաբայանը` ռուս խաղաղապահների Արցախում մնալու ժամկետների մասին
Քիչ առաջ Երևանում Արցախի Մշտական ներկայացուցչությունում կայացավ Արցախի հիմնախնդիրներ և Արցախի Հանրապետության արտաք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր չեն աշխատում, ազատվելու են. Երևանի ավագանու նիստը թեժ մթնոլորտում է անցնում
«Մարդկանց դեմ եք տալիս «տուպիկի» մեջ եք դնում, ասում եք` աշխատանքից ազատվի». Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, Երևան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիրները երթով գնում են ՔՊ գրասենյակ
Ընդդիմադիրները մեկնարկել են հրատապ կարգով հրավիրված նիստը: Վանկարկումներով Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց ընդդիմադ...