Հիմա էլ սառնարաններ են նվիրում. նոր խաբեություն` համացանցում

 Auroranews.аm-ն այսօր բազմաթիվ զանգեր է ստացել համացանցում տարածվող հերթական խաղարկության մասին: Քաղաքացիները հետաքրքրվում են` արդյո՞ք տարածվող խաղարկությունն իրական է, թե՞ հերթական խարդախության փորձն է: 

 

Այսպիսով, այս անգամ էլ հայտնի սուպերմարկետների անուններով բացված կեղծ էջերը սառնարաններ են նվիրում, առաջարկում են հղումով անցնել ու տվյալներ թողնել:

 

Խմբերից մեկում հայտարարությունը հավանել է 1700-ից ավելի մարդ, մեկնաբանությունները` 2000-ից ավելի են, իսկ կիսումները գերազանցում է 8000-ը:

 

Հարգելի քաղաքացիներ, այս խաղարկությունը կեղծ է: 

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ նման հայտարարությունների նպատակը Ձեր անձնական տվյալների յուրացումն է ու Ձեզ ֆինանսական վնաս պատճառելը: Նախքան հղումներով անցնելն ու տվյալներ թողնելը համոզվեք, որ Դուք հետևում եք նշված ընկերությունների պաշտոնական էջերին: Ուշադիր և զգոն եղեք:

 

 

Քաղաքականություն